Երևան է ժամանում Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը

Ֆրանսիայի արտգործնախարարության շենքը, արխիվ

Մարտի 30-ից 31-ը Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը։

ՀՀ արտգործնախարարության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Մարտի 30-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան-Բատիստ Լեմուանի բանակցությունները: