Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար․ Օրը կգա և վիզաները կազատականացվեն

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբոռն, արխիվ

Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ պայմանավորվելու առումով Հայաստանը ճիշտ ուղով է ընթանում, և եթե շարունակի ընթանալ ճիշտ ուղով, ապա օրը կգա և վիզաները կազատականացվեն, այսօր Երևանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ասուլիսում հայտարարեց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը։

Լյուքսեմբուրգը Եվրամիության հիմնադիր պետություններից է: