ԱՄՆ իրավապահներն իրանցիներին մեղադրում են հաքերային գրոհների մեջ

ԱՄՆ արդարադատության փոխնախարար Ռոդ Ռոզենշտեյնը, արխիվ, Վաշինգթոն, 16 փետրվարի, 2018թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահները 10-ը իրանցիների և մի իրանական ընկերության ներկայացրել են ամերիկյան կառավարության, մի քանի տասնյակ ընկերությունների և հարյուրավոր համալսարանների կայքէջերը Իրանի կառավարության պատվերով հաքերային հարձակումներով կոտրելու մեղադրանք:

Ըստ ամերիկյան կողմի, իրանցի հաքերները «մեծ թվով տեղեկություններ են կորզել հարձակման արդյունքում»:

Ամերիկացի իրավապահներն ասում են, որ ամբաստանյալները համագործակցել են «Մաբնա Ինստիտուտի» հետ: Դա իրանական ըմկերություն է, որն Իրանի կառավարության պատվերով տարիներ շարունակ հաքերային գործունեություն է իրականացրել: