Չեխիայում քիմգործարանում պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել

Unipetrol քիմգործարանը Չեխիայում, արխիվ

Առնվազն վեց մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել Չեխիայում քիմիական Unipetrol գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, պատճառներն առայժմ հստակ չեն:

Ողբերգական պատահարը տեղի է ունեցել Պրահայից հյուսիս գտնվող Կրալուպի նադ Վլտավոու քաղաքում, որտեղ նավթի վերամշակումից բացի նաև սինթետիկ կաուչուկ է արտադրվում:

Ոստիկանությունը պնդում է, թե քաղաքի բնակիչների կյանքին վտանգ չի սպառնում: