Օդի ջերմաստիճանը շաբաթավերջին կբարձրանա ևս 5-6 աստիճանով

Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում այսօր, մարտի 22-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մարտի 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում մարտի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: