Ուրուգվայի պետհամալսարանում հայերեն կդասավանդվի

Ուրուգվայի Հանրապետության Համալսարանի շենքը Մոնտեվիդեոյում, արխիվ

Հայաստանի դեսպանության և Ուրուգվայի Հանրապետության Համալսարանի միջև համագործակցության արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համալսարանի օտար լեզուների կենտրոնում հայերենը դասավանդելու վերաբերյալ:

Հայոց լեզվի դասերը սկսվելու են գալիք օրերին, դասավանդելու է Երևանի Պետական համալսարանի շրջանավարտ բանասեր Հովհաննես Բոդուկյանը: