Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հռոմի Պապին ընտրվելու 5-րդ տարեդարձի կապակցությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Երևանում, 24-ը հունիսի, 2016թ.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ ընտրվելու 5-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթելով նրան առողջություն և հաջողություններ բոլոր աստվածահաճո նախաձեռնություններում:

«Սրբազան Քահանայապետի Ձեր առաքելությունը առաջին իսկ օրվանից միտված է եղել աշխարհում արդարության և հակամարտ կողմերի միջև երկխոսության հաստատմանը։ Մեծագույն հաճույքով եմ արձանագրում, որ այն առանձնացել է նաև հայ ժողովրդի նկատմամբ մեծ ուշադրությամբ», - ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ասված է շնորհավորական ուղերձում:

Սերժ Սարգսյանը նաև ջերմությամբ է հիշել Ֆրանցիսկոս Պապի հետ Սուրբ Աթոռում և Հայաստանում իր հանդիպումները: