Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են մեկնարկել

Ադրբեջանի զինված ուժերը զորավարժություն են անցկացնում, արխիվ

Ադրբեջանում այսօր լայնածավալ զորավարժություններ են մեկնարկել, որոնց, ընդհանուր առմամբ, շուրջ 25 հազար զինծառայող է մասնակցում: Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Երկրի ռազմական գերատեսչության տվյալներով՝ զորավարժություններին ներգրավված է նաև 250 միավոր զրահատեխնիկա, շուրջ 1000 միավոր հրետանի, ինչպես նաև հինգ տասնյակ ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ զորավարժությունների ընթացքում «բանակային ստորաբաժանումները հետ են մղելու պայմանական հակառակորդի հարձակումը և անցնելու են հակահարձակման»:

Զորավարժությունները շարունակվելու են մինչև մարտի 17-ը: