Արմեն Սարգսյանին շնորհավորել են Չինաստանի, Հունաստանի նախագահները

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյան, Երևան, 2-ը մարտի, 2018թ․

Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների իր գործընկերներից:

Արմեն Սարգսյանի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նրան շնորհավորել են Չինաստանի նախագահ, Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինը, Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Մյունխենի անվտանգությանհամաժողովի հիմնադիր-ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը:

Արմեն Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում նաև միջազգային կազմակերպությունների, պետական, հասարակական կառույցների ու կազմակերպությունների, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:

Ազգային ժողովը Արմեն Սարգսյանին Հայաստանի չորրորդ նախագահ ընտրեց մարտի 2-ին: