Չեխիայում թուրքերի պահանջով ձերբակալվել է Սիրիայի քրդերի առաջնորդներից մեկը

Սիրիայի քրդերի բողոքի ակցիան, արխիվ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Թուրքիայի իրավապահների պահանջով երեկ ձերբակալվել է Սիրիայի քրդական համայնքի անվանի գործիչ Սալիհ Մուսլիմը:

Չեխիայի իշխանությունը դեռ չի մեկնաբանել լուրը:

Մուսլիմը «Դեմոկրատական միություն» կուսակցության նախկին համանախագահն է: Անկարան այդ կուսակցությունը համարում է ահաբեկչական կազմակերպություն:

«Դեմոկրատական միությունը» Սիրիայի հյուսիում գործող առավել ազդեցիկ քրդական քաղաքական կազմակերպություններից մեկն է: Սիրիայի քրդերը դատապարտել են Մուսլիմի ձերբակալությունը:

Anadolu թուրքական լրատվական գործակալության փոխանցմամբ, Չեխիան այժմ պետք է լուծի Սալիհ Մուսլիմին Թուրքիա արտահանձնելու հարցը: