Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գորիսի
տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 50-60
մետր:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են: