ԱՄՆ փոխնախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի քրոջ հանդիպումը ձախողվել է

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կին Յո Յոնգը, փետրվար, 2018թ․

Հարավային Կորեայում ձախողվել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի և Հյուսիսային Կորեայի նախագահի քրոջ՝ Կիմ Յո Յոնգի հանդիպումը:

Ակնկալվում էր, որ երկու պատվիրակությունները կարող էին հանդիպել Օլիմպիական խաղերի ընթացքում, սակայն հյուսիսկորեական կողմը վերջին պահին չեղարկել է հանդիպումը, երեկ հայտարարել են ամերիկացի պաշտոնյաները:

Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները է՛լ ավելի են լարվել մոտ կես տարի առաջ Փհենյանի կողմից միջուկային փորձարկումների և Վաշինգտոնի հասցեին սպառնալիքների հետևանքով: