Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին Կիևի «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում սահմանապահները այսօր ձերբակալել են ու հանձնել Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցներին: Նա Ուկրաինա էր վերադառնում Վարշավայից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են օդանավակայանի պաշտոնյաները:
Տրուխանովը և նրա չորս ենթակաները կասկածվում են պետբյուջեի միջոցները վատնելու մեջ:
Նրա մամուլի խոսնակն այսօր ասել է, թե Տրուխանովը ընդհատել է Չեխիա գործուղումը և վերադարձել Ուկրաինա՝ հետաքննությանը մասնակցելու նպատակով: