ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև հեռախոսազրույց է կայացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ եկել է Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղությունը ամրապնդելու ուղղությամբ քայլեր անելու ժամանակը։

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, Թրամփը նման հայտարարություն է արել հեռախոսազրույցում՝ Մոսկվայում նախատեսված Ռուսաստանի և Պաղեստինի ղեկավարների հանդիպումից առաջ։

Պուտինը, իր հերթին, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին տեղեկացրել է, որ խոսել է ԱՄՆ նախագահի հետ և որ կարևորել են Իսրայելի և Պաղեստինի միջև առկա խնդիրների նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելը։