Չավուշօղլու. «Թուրք-ամերիկյան հարաբերությունները կրիտիկական հանգրվանում են»

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

«Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները կրիտիկական հանգրվանում են գտնվում», - այսօր Անկարայում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Կամ Անկարան և Վաշինգտոնը կկարգավորեն հարաբերությունները, կամ էլ դրանք վերջնականապես կխաթարվեն», - նշել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` պնդելով, որ ամերիկացիները շարունակում են աջակցություն ցուցաբերել սիրիացի քրդերին: