Բրիտանացի լրագրողին տուգանեցին և վտարեցին Ղրիմից

Բրիտանացի լրագրող Մադելայն Ռոուչ, արխիվ

Սիֆերոպոլի շրջանային դատարանի որոշմամբ Ղրիմից վտարվել է բրիտանացի ազատ լրագրող Մադելայն Ռոուչը, ով մասնագիտացվել է հետխորհրդային տարածքում մարդու իրավունքների իրավիճակը լուսաբանելու մեջ:

Ոստիկանները նրան ձերբակալ են փետրվարի 7-ի առավոտյան Սիմֆերոպոլի հյուրանոցում: Իրավապահները Ռոուչին մեղադրել են առանց Ռուսաստանի ԱԳՆ-ի հավատարմագրի Ղրիմում լրագրողական գործունեության, Ռուսաստան մուտք գործելու և մնալու կարգը խախտելու, ինչպես նաև բժշկական տեղական ապահովագրություն չունենալու համար: Ըստ դատարանի որոշման՝ լրագրողը 4 հազար ռուբլի տուգանք է վճարել և նույն օրը հեռացել Ղրիմից:

Մադելայն Ռոուչը Ղրիմում մարդու իրավունքների խախտումների, Ղրիմի թաթարներին հետապնդումների ենթարկելու մասին նյութեր է հրապարակել Al Jazeera, The Moscow Times, Newsweek, The Globe, Mail լրատվամիջոցներում: