Խորհրդարանը արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովի շենքը Երևանում

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Կառավարության նախաձեռնությամբ, փետրվարի 6-ին գումարված խորհրդարանի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով։ Այդ մասին տեղեկացնում է ԱԺ հանրային կապերի վարչությունը։

Օրակարգում յոթ հարց է ընդգրկված, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին հարցը։