Հասանովը հանդիպել է Կասպշիկին

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկ, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

News.az ադրբեջանական լրատվական կայքի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում առկա իրավիճակը, մշտադիտարկման արդյունքները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող այլ հարցեր: