Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փետրվարի 1-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: