Մի խումբ սենատորներ քննադատել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա «Կրեմլի ցանկի» հրապարակումից հետո նոր պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի նկատմամբ:
Ցանկում, հիշեցնենք, ընդգրկված են Ռուսաստանի իշխող վերնախավի 210 բարձրաստիճան պաշտոնյաներ և մեծահարուստներ:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ազդեցիկ անդամ, դեմոկրատ Բեն Քարդինը ու ևս 19 դեմոկրատ սենատորներ հունվարի 30-ին նամակ են հղել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, որտեղ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներից հրաժարվելը համարել են «անընդունելի»: