Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ

Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում այսօր, վաղը ցերեկը, հունվարի 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, փետրվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 30-ի և փետրվարի 1-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: