Բախումներ իրանցի զինվորականների և ԻՊ զինյալների միջև

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար Քասեմ Սոլեյման, արխիվ

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» երեք զինծառայողներ են զոհվել շաբաթ օրը երկրի հարավ-արևմուտքում գտնվող Ֆարսի նահանգում տեղի ունեցած բախումների ընթացքում:

Կորպուսի ցամաքային ուժերի հրամանտար գեներալ Մոհամադ Փաքփուրը տեղեկացրել է, որ իրանցի զինվորականները փորձել են կանխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մուտքը երկրի տարածք:

«Իսլամական պետության» զինյալներից 16-ը գերի են վերցվել, ևս երեքին հաջողվել է փախուստի դիմել, սակայն հետագայում նրանք ևս շրջապատվել են», - նշել է իրանցի գեներալը` հավելելով, որ իսլամիստ զինյալները նպատակ ունեին ահաբեկչական հարձակումներ իրականացնել Իրանի մի շարք բնակավայրերում: