«Դուք հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի, անհնար է, դա երբեք չի լինելու». Սերժ Սարգսյան

Your browser doesn’t support HTML5

«Կարծես միտում կա Ադրբեջանում՝ անպայման ունենալ այն, ինչ-որ ունեն հայերը»,- այսօր ԵԽԽՎ բարձր ամբիոնից հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն՝ ի պատասխան ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի մեղադրանքներին, թե Հայաստանը ցեղասպանություն է իրականացրել՝ հիշատակելով Խոջալուի դեպքերը։