Կացնով և «Մոլոտովի կոկտեյլով» հարձակում սիբիրյան դպրոցում․ կա 6 վիրավոր

Հրդեհ, արխիվ

Սիբիրի դպրոցներից մեկում աշակերտներից մեկը կացնով և «Մոլոտովի կոկտեյլով» լի շշով հարձակվել է ավելի ցածր դասարանում սովորողների ու ուսուցչի վրա՝ մարմնական վնասվածքներ հասցնելով վեցին, ապա՝ հրկիզել դասարանը: Դեռահասը ձերբակալված է:

Սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում անչափահասների կողմից իրականացված երրորդ հարձակումն է ռուսաստանյան դպրոցներում, ինչը ստիպել է իշխանություններին քննել՝ արդյոք այդ արյունալի միջադեպերը շաղկապված չեն: