Սպորտի արբիտրաժային դատարանը եկող շաբաթ կսկսի որակազրկված ռուս մարզիկների բողոքների քննությունը

Սպորտի արբիտրաժային դատարանը հունվարի 22-ին կսկսի քննել 39 ռուսաստանցի մարզիկների բողոքները, որոնց ցմահ արգելվել է մասնակցել Օլիմպիական խաղերին՝ Սոչիի 2014 թվականի ձմեռային Օլիմպիադայի ժամանակ դոպինգի օգտագործման պատճառով։

Երկու վկաներ, որոնք կարևոր դերակատարություն են ունեցել Ռուսաստանին Օլիմպիական խաղերին մասնակցության իրավունքից զրկելու հարցում՝ Գրիգորի Ռոդչենկովը և Համաշխարհային հակադոպինգային գործակալության քննիչ Ռիչարդ Մըքլարենը, փակ լսումների ժամանակ վկայություններ կներկայացնեն։