ԼՂ ՊԲ-ում անցկացվում են հավաքներ հրետանավորների մասնակցությամբ

ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանում, ապրիլ, 2016թ․

2018 թվականի բանակային ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Լեռնային Ղարաբաղի բանակի հրետանային բրիգադներից մեկում հունվարի 15-ից անցկացվում են մասնագիտական հավաքներ՝ հրետանային զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարների տեղակալների մասնակցությամբ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հավաքների ընթացքում ղեկավար կազմը, հաշվի առնելով զորատեսակի առջև դրված խնդիրները, ինչպես նաև կիրառվող զինատեսակների առանձնահատկությունները, մասնակիցներին ուսուցանում է մարտի համակողմանի ապահովման, մասնագիտական ու հետախուզական պատրաստությանն առնչվող տարաբնույթ թեմաներ: