Հիվանդ գյումրեցուն «չհիմնավորված կերպով» զրկել են հաշմանդամության կարգից

Your browser doesn’t support HTML5

Գյումրիի 62-ամյա բնակիչ Վիկտոր Մանուկյանը տարակուսած է՝ թեև սրտի հետ կապված խնդիրները չեն անցել, սակայն Բժշկասոցիալական մարզային հանձնաժողովն օրերս նրան զրկել է հաշմանդամության երրորդ կարգից: Մանուկյանին տրված տեղեկանքում կարգից զրկելու որոշումը հանձնաժողովում պատճառաբանել են «խստացումներով»: