Սակրավորները վնասազերծել են Ջրաշենի դպրոցի հարակից տարածքում հայտնաբերված նռնակը. ԱԻՆ

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի զուգարանին հարակից տարածքում հայտնաբերվել է G 1 տեսակի նռնակ, որը Պաշտպանության նախարարության սակրավորները վնասազերծել են: Այդ մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԻՆ-ը հաղորդել էր, որ այսօր ժամը 11:43-ին ահազանգ է ստացվել Ջրաշեն գյուղի դպրոցի զուգարանին հարակից տարածքում հայտնաբերված նռնակի և օգնության անհրաժեշտության մասին: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: