Լարսը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Մեքենաները Վերին Լարսի անցակետում, արխիվ

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ վկայակոչելով Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը, տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհն այսօր՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: