Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Արխիվային լուսանկար

Այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ, Մարալիկի, Ապարանի, Արթիկի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Այդ մասին հաղորդում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։

Ըստ հաղորդագրության, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: