Այսօր տեղումներ չեն սպասվում․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ այսօր ցերեկը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 05-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 05-06-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով:

ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ այսօր Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 05-ին մայրաքաղաքի առանձին հատվածներում հնարավոր են տեղումներ: