Քենիայում ավտովթարի հետևանքով ավելի երեք տասնյակ մարդ է զոհվել

Քենիայում բեռնատար մեքենայի և ուղևորատար ավտոբուսի բախման հետևանքով զոհվել է առնվազն 36 մարդ:

Ըստ նախնական վարկածի, ողբերգական պատահարը տեղի է ունեցել ավտոբուսի արգելակների անսարքության պատճառով:

Քենիայում տարեկան մոտ 3 հազար մարդ է զոհվում ճանապարհային վթարների հետևանքով: