Ռուսաստանի Հակաահաբեկչական ազգային կոմիտեն ստանձնել է Սանկտ Պետերբուրգում երեկվա պայթյունի հանգամանքների հետաքննությունը։
Երեկ երեկոյան Սանկտ Պետերբուրգում տեղական ժամանակով ժամը 18։45 «Պերեկրյոստոկ» ցանցի պարենի խանութներից մեկում ինքնաշեն սարք է պայթել, ինչի հետևանքով տուժել է առնվազն 10 մարդ։ Զոհեր չկան։
Գործը սկզբնապես քննվում էր «միտումնավոր սպանության փորձի» հոդվածով, սակայն այսօր պայթյունը արդեն «ահաբեկչություն» են որակում: