Ամանորի գիշերը եկեղեցիներում կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք

Նռնօրհնեք Հայաստանի եկեղեցիներից մեկում, արխիվ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի օրհնությամբ, դեկտեմբերի 31-ին` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բոլոր եկեղեցիներում կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն՝ նռնօրհնեքի համար նախատեսված նուռն այս տարի Մայր Տաճարին ընծայել են Լեռնային Ղարաբաղի իշխանությունները: