Գերմանիան Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հույս է հայտնել

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը ասել է, թե Գերմանիայի վեց քաղաքացիներին ազատ արձակելու Թուրքիայի իշխանությունների որոշումը հույս է ներշնչում, որ քայլ առ քայլ կարող են վերականգնել վստահությունը և երկկողմ հարաբերությունները:

Գերմանիայի քաղաքացիները՝ այդ թվում լրագրող, հոգևորական, Թուրքիայում ձերբակալվել են անցած տարվա հեղաշրջման փորձի, կամ քուրդ զինյալների հետ կապեր ունենալու ու քարոզչության կասկածանքով: