Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Մոսկվայում բանակցություններ է վարում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Մինչ հանդիպման մեկնարկը Ջոնսոնն ասել է, որ չնայած երկկողմ հարաբերություններում առկա խնդիրներին՝ Ռուսաստանը և Բրիտանիան պետք է միասին աշխատեն «հանուն խաղաղության և անվտանգության»:
Լավրովի խոսքերով՝ Մոսկվան ցանկանում է, որ բանակցությունները հանգեցնեն երկկողմ կապերը վերականգնելու կոնկրետ քայլերի: Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են «ծայրահեղ ցածր» մակարդակի վրա:
Ակնկալվում է, որ նախարարները քննարկելու են նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Սիրիային և Ուկրաինային առնչվող խնդիրները:
Այցի նախօրեին Ջոնսոնը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է վերջ տա «Եվրոպայում իրավիճակը ապակայունացնելու փորձերին»:
2012 թվականից հետո սա Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի առաջին այցն է Ռուսաստան: