ԱԱԾ տնօրենը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ նիստին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյան, արխիվ

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պատվիրակությունը՝ ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի գլխավորությամբ:

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային անօրինական շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև նախաքննության ոլորտում համագործակցության, տեղեկատվության փոխանակման և այլ հարցեր: