Ռուսաստանի ՊՆ փորձագետների աշխատանքային խումբը կայցելի Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Այսօր եռօրյա այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարարության փորձագետների աշխատանքային խումբը:

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի, խումբը Երևան է ժամանում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ռազմական սուրհանդակային փոստային կապի բնագավառում համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի վերջնական քննարկման նպատակով։