Հայաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով այսօր կմեկնի Հունաստան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Դեկտեմբերի 12-13-ը Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոձիասի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կկատարի Աթենք։

Ըստ Հայաստան արտաքին գերատեսչության հաղորդագրության, Նալբանդյանն Աթենքում հանդիպումներ կունենա Հունաստանի բարձրագույն ղեկավարության հետ։