Խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվեց Միջուկային զենքի դեմ պայքարող խմբին

ICAN֊ի գործադիր տնօրեն Բեատրիս Ֆին

Խաղաղության նոբելյան մրցանակն այս տարի հանձնվեց Միջուկային զենքի վերացման միջազգային արշավ (ICAN) խմբին:

Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Օսլոյի քաղաքապետարանում:

ICAN֊ի գործադիր տնօրեն Բեատրիս Ֆինը մրցանակը ստանալու էր ներկայացել 1945 թվականին Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունը վերապրած Սեթսուկո Թուրլոյի ուղեկցությամբ:

Ժնևում տեղակայված ICAN֊ը հիմնադրվել է 2007 թվականին: Խմբին անդամակցում են 468 գործընկեր կազմակերպություններ 101 երկրներում:

Այսօր ավելի ուշ կհանձնվեն նաև բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության և տնտեսագիտության ոլորտի մրցանակները: