ՀՀ և ԼՂ ԱԺ-ների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստ Ստեփանակերտում

ԼՂ ԱԺ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 8-10-ը Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստին մասնակցելու նպատակով կմեկնի Ստեփանակերտ:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաղորդագրության համաձայն, համատեղ նիստի մասնակիցները քննարկելու են ղարաբաղյան հիմնախնդիրը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական օրակարգում, խորհրդարանական դիվանագիտության շրջանակում համագործակցության հեռանկարները, Հայաստանի արտաքին քաղաքական վերջին զարգացումները:

Այցի ավարտին նախատեսված է համատեղ ասուլիս: