Խորհրդարանն ընդունեց 2018-ի պետբյուջեն

ՀՀ ԱԺ նիստ, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովը այսօր առավոտյան ձայների 64 կողմ, 35 դեմ հարաբերակցությամբ ընդունեց 2018 թվականի պետբյուջեի նախագիծը:

Խորհրդարանը ընդունեց նախորդ երկու օրերին քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 12-ին ժամը 11-ին հրավիրվել է խորհրդարանի արտահերթ նիստ: