Հավայի նահանգում միջուկային հարձակման նախապատրաստական վարժություններ են անցկացվել

Ամերիկյան Հավայի նահանգը Սառը պատերազմի տարիներից ի վեր առաջին անգամ փորձարկել է միջուկային հարձակման մասին զգուշացման համակարգը, այն բանից հետո, երբ անցած շաբաթ Հյուսիսային Կորեան հերթական անգամ միջուկային փորձարկում անցկացրեց:

Դեկտեմբերի 1-ին՝ կեսօրին, նահանգի տարածքում ավելի քան 380 շչակներ տագնապի ազդանշան են հնչեցրել, որին մեկ րոպե տևողությամբ հաջորդել է «հարձակման մասին ահազանգը»:

Հավային գտնվում է Հյուսիսային Կորեայից ավելի քան 7.4 կիլոմետր հեռավորության վրա, և համարվում է միջուկային գրոհի առաջին հավանական թիրախը: