Թուրքիայի ՌՕՈւ հրամանատարը այցելել է ադրբեջանական ավիաբազա

Թուրքիայի ՌՕՈւ հրամանատարն այցելում է ադրբեջանական ավիաբազա, 30-ը նոյեմբերի, 2017թ․

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչուքաքյուզը այցելել է ադրբեջանական ավիաբազա: Այս մասին հայտնում է APA գործակալությունը` վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը:

Աղբյուրի համաձայն՝ թուրք բարձրաստիճան զինվորականը նաև հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և օդուժի հրամանատար Ռամիզ Թահիրովի հետ ու քննարկել երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ համատեղ ցամաքային և ռազմաօդային զորավարժությունների քանակն ավելացնելու հնարավորությունը: