Շարմազանովը՝ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում այսօր մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին:

Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Զավարզինի առաջարկով՝ Շարմազանովը միաձայն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: