Արքայազն Հարին կամուսնանա ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ

Արքայազն Հարին և ֆոտոմոդել Մեգան Մարքլը, 25-ւ սեպտեմբերի, 2017թ.

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին կամուսնանա ամերիկյան դերասանուհի և ֆոտոմոդել Մեգան Մարքլի հետ: Այդ մասին այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքը կայանալու է 2018-ի ամռանը:

Մեգան Մարքլը լայն հանրությանը հայտնի է դարձել ամերիկյան USA հեռուստաալիքի նկարահանած Suits սերիալում գլխավոր դերերից մեկը կատարելուց հետո:

Մեգան Մարքլը 36 տարեկան է, արքայազն Հարին` 33: