ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի որդին` ВТБ-Азербайджан բանկի դիտորդական խորհրդի նախագահ

Դենիս Բորտնիկովի հայրը՝ Ալեքսանդր Բորտնիկովը, արխիվ

Ռուսաստանի խոշորագույն ВТБ բանկի ադրբեջանական մասնաճյուղը հայտարարել է 43-ամյա Դենիս Բորտնիկովին Դիտորդական խորհրդի ղեկավար նշանակելու մասին:

Բորտնիկովը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի որդին է:

Նա ВТБ բանկային խմբում աշխատում է արդեն 11 տարի: 2017 թվականի մայիսից Բորտնիկովը զբաղեցնում է ВТБ բանկի փոխնախագահի պաշտոնը: