Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնագրերը կտրուկ փոփոխությունների չեն հանգեցնի․ Մերկել

Անգելա Մերկել, արխիվ

Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն Եվրոպական միության անվտանգության համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ գերմանական DW-ի հետ զրույցում:

Գերմանիայի կառավարության ղեկավարի կարծիքով՝ կարևոր է, որ ԵՄ-ն Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ Ասոցացման «աշխատող համաձայնագրեր» ունենա: Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է Մերկելը, նմանօրինակ համաձայնագրեր են նախատեսվում նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ: Այդ փաստաթղթերը սակայն, ԳԴՀ կանցլերի շեշտմամբ՝ նշված երկրներում կտրուկ փոփոխությունների չեն հանգեցնի:

«Այդ երկրներում Ռուսաստանը կենտրոնական դերակատարում ունի»,- ասել է Մերկելը: