Ռադկո Մլադիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման

Ռադկո Մլադիչը մտնում է Հաագայի դատարան, 22-ը նոյեմբերի, 2017թ․

ՄԱԿ-ի միջազգային դատարանը բոսնիացի սերբերի հրամանատար Ռադկո Մլադիչին մեղավոր ճանաչեց պատերազմի հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ներառյալ ցեղասպանության համար և դատապարտեց ցմահ ազատազրկման:

1992-95 թվականների բոսնիական պատերազմում Մլադիչը բոսնիացի սերբերի հրամանատարն էր: