Թրամփի բարձրաստիճան խորհրդականները նախագահին կներկայացնեն Ուկրաինային օգնելու ծրագիր․ ABC

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ABC հեռուստաընկերության փոխանցմամբ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի բարձրաստիճան խորհրդականները նախագահին կներկայացնեն Ուկրաինային օգնելու ծրագիր:

47 միլիոն դոլարի հասնող ծրագրով ԱՄՆ-ը Կիևին կտրամադրի արդիական պաշտպանական զինատեսակներ, որոնք կօգտագործվեն ռուսների հնարավոր հարձակումները հետ մղելու նպատակով: Դրանց թվում են Javelin տեսակի հակահրասայլային շարժական հրթիռները: Գերարդիական զենք համարվող Javelin-ի մեկ միավորն արժե 126 հազար դոլար, իսկ մեկ հրթիռը՝ 78 հազար:

ԱՄՆ-ում այդօրինակ ծրագրերի իրականացումը պարտադիր պետք է հաստատվի նախ Կոնգրեսի, ապա Սպիտակ տան կողմից:

Ուկրաինայի արևելյան շրջանում 2014 թվականից ընթացող պատերազմում սպանվել է ավելի քան 10-ը հազար մարդ: Ռուսաստանը 2014 թվականին զավթել է Ղրիմի թերակղզին: